14:21  +04,  26 հուլիսի, 2016

Ռիո-2016. Ռուսաստանի եւս 5 օլիմպիական զրկվեց ուղեգրից

Բայդարկայի եւ կանոեի թիավարության միջազգային ֆեդերացիան Ռուսաստանի հինգ մարզիկների զրկել է Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ուղեգրերերից, հաղորդում է կազմակերպության կայքը: Համաշխարհային հակադոպինգային գործակալության անկախ հանձնախմբի զեկույցում նշվել է նրանց առնչությունը Ռուսաստանում դոպինգի կիրառման եւ քողարկման համակարգին: Այդ մարզիկներն են Անդրեյ Կրայտորը, աշխարհի հնգակի չեմպիոն Ալեքսեյ Կորովաշկովը, օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Դյաչենկոն, Ելենա Անյուշինան եւ Նատալյա Պոդոլսկայան:

Նախորդ օրը Ռուսաստանի 7 լողորդներն էին զրկվել օլիմպիական ուղեգրերից: Ամբողջ թիմով որակազրկված աթլետիկայի Ռուսաստանի հավաքականն ուներ 68 ուղեգիր: Արեւմտյան մամուլի կանխատեսումներով, Ռուսաստանի օլիմպիական հավաքականից մինչեւ Ռիո-2016-ի մեկնարկը կմնա մոտ 40 օլիմպիական: Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն չէր զրկել Ռուսաստանին Խաղերի մասնակցությունից, սակայն միջազգային ֆեդերացիաներին իրավունք է տվել հակադոպինգային կանոնադրության խախտումների հետ առնչություն ունեցող ռուսաստանցի մարզիկներին զրկել ուղեգրերից: 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս