14:21 26 հուլիսի, 2016Բայդարկայի եւ կանոեի թիավարության միջազգային ֆեդերացիան Ռուսաստանի հինգ մարզիկների զրկել է Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ուղեգրերերից, հաղորդում է կազմակերպության կայքը: Համաշխարհային հակադոպինգային գործակալության անկախ հանձնախմբի զեկույցում նշվել է նրանց առնչությունը Ռուսաստանում դոպինգի կիրառման եւ քողարկման համակարգին: Այդ մարզիկներն են Անդրեյ Կրայտորը, աշխարհի հնգակի չեմպիոն Ալեքսեյ Կորովաշկովը, օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Դյաչենկոն, Ելենա Անյուշինան եւ Նատալյա Պոդոլսկայան:
Նախորդ օրը Ռուսաստանի 7 լողորդներն էին զրկվել օլիմպիական ուղեգրերից: Ամբողջ թիմով որակազրկված աթլետիկայի Ռուսաստանի հավաքականն ուներ 68 ուղեգիր: Արեւմտյան մամուլի կանխատեսումներով, Ռուսաստանի օլիմպիական հավաքականից մինչեւ Ռիո-2016-ի մեկնարկը կմնա մոտ 40 օլիմպիական: Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն չէր զրկել Ռուսաստանին Խաղերի մասնակցությունից, սակայն միջազգային ֆեդերացիաներին իրավունք է տվել հակադոպինգային կանոնադրության խախտումների հետ առնչություն ունեցող ռուսաստանցի մարզիկներին զրկել ուղեգրերից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.