21:14  ,  2 հուլիսի, 2012

Daily Mail. «Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ ձեռք բերել Վան Պերսիին

Բրիտանական Daily Mail պարբերականը ուշադրություն է դարձրել Հոլանդիայի հավաքականի Ռոբին վան Պերսիի վրա, որի ապագան անորոշ է այն պատճառով, որ Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» չի հրաժարվել անորսալի հոլանդացուն ձեռք բերելու մտադրությունից:

«Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ ձեռք բերել Վան Պերսիին, հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:

Նրա խոսքով, ակումբը դժվար թե ձեռք բերի «Արսենալի» հարձակվողին մինչեւ մրցաշրջանի սկիզբը, չնայած Պրեմիեր լիգայի չեմպիոնները դեմ չէին լինի արդյունավետ հարձակվողին իրենց աստղային կազմ ընդգրկել:

Իտալացի մարզիչը նաեւ նշել է, որ նախնական մրցաշրջանում ակումբը իր հանդիպումները կսկսի հարձակվողների քառյակով. Կառլոս Տեւես, Սերխիո Ագուերո, Էդին Ջեկո եւ Մարիո Բալոտելի: Վերջինիս թույլ կտան ավելի երկար հանգստանալ, քանի որ նա Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրո-2012-ին:

Ինչ վերաբերվում է Վան Պերսիին, ապա նրա պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է 2013 թվականին: Հոլանդացին ցանկանում է եռամյա պայանագիր` շաբաթական 130 հազ. ֆունտ աշխատավարձով եւ 5 մլն ֆունտ տարբեր պարգեւավճարներով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով