16:38  ,  15 հուլիսի, 2016

«Արարատի» խաղացողը տեղափոխվեց Շվեյցարիա, թիմն ունի նաեւ համալրումներ

Երեւանի «Արարատի» եզրային պաշտպան, Հայաստանի հավաքականի թեկնածու Րաֆֆի Կայան կարիերան կշարունակի Շվեյցարիայում: 22-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել «Նյոն» ակումբի հետ, հաղորդում է «Արարատի» մամուլի ծառայությունը:

Թիմն ունի նաեւ համալրումներ: Կոտդիվուարցիներ Նասիմ Աարոն Կպեհիան եւ Բրաիմա Բրունո Կոնեն տեղափոխվել են «Արարատ»: Նախորդ մրցաշրջանում նրանք հանդես էին գալիս «Միկայի» կազմում:

19-ամյա Կպեհիան կենտրոնական կիսապաշտպան է, իսկ 21-ամյա Կոնեն` կենտրոնական հարձակվող:

Երկու ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Թեհրանի «Էսթեղլալի» դեմ ստուգողական խաղին, իսկ Կոնեն խփել է «Արարատի» հաղթական գոլը իրանական թիմի դարպասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում