16:38 15 հուլիսի, 2016Երեւանի «Արարատի» եզրային պաշտպան, Հայաստանի հավաքականի թեկնածու Րաֆֆի Կայան կարիերան կշարունակի Շվեյցարիայում: 22-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել «Նյոն» ակումբի հետ, հաղորդում է «Արարատի» մամուլի ծառայությունը:
Թիմն ունի նաեւ համալրումներ: Կոտդիվուարցիներ Նասիմ Աարոն Կպեհիան եւ Բրաիմա Բրունո Կոնեն տեղափոխվել են «Արարատ»: Նախորդ մրցաշրջանում նրանք հանդես էին գալիս «Միկայի» կազմում:
19-ամյա Կպեհիան կենտրոնական կիսապաշտպան է, իսկ 21-ամյա Կոնեն` կենտրոնական հարձակվող:
Երկու ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Թեհրանի «Էսթեղլալի» դեմ ստուգողական խաղին, իսկ Կոնեն խփել է «Արարատի» հաղթական գոլը իրանական թիմի դարպասը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.