Ֆուտբոլի Ուելսի ազգային հավաքականին հայրենիքում դիմավորել է 200 հազար երկրպագու: Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում պարտվելուց հետո թիմը վերադարձել է Կարդիֆ, որի փողոցներում տեղի է ունեցել ֆուտբոլիստների ավտոբուսային շքերթը, հաղորդում է dailymail-ը:
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Ուելսի հավաքականը հասավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Քրիս Քոուլմենի գլխավորած թիմը Ֆրանսիայում 2:0 հաշվով հաղթեց Սլովակիային, 3:0 հաշվով՝ Ռուսաստանին, 1:0 հաշվով՝ Հյուսիսային Իռլանդիային, 3:1 հաշվով՝ Բելգիային: Եզրափակիչի ուղեգրի համար Ուելսի թիմը 0:2 հաշվով պարտվեց պորտուգալացիներին:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի