00:37 9 հուլիսի, 2016Ֆուտբոլի Ուելսի ազգային հավաքականին հայրենիքում դիմավորել է 200 հազար երկրպագու: Եվրո-2016-ի կիսաեզրափակիչում պարտվելուց հետո թիմը վերադարձել է Կարդիֆ, որի փողոցներում տեղի է ունեցել ֆուտբոլիստների ավտոբուսային շքերթը, հաղորդում է dailymail-ը:
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Ուելսի հավաքականը հասավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Քրիս Քոուլմենի գլխավորած թիմը Ֆրանսիայում 2:0 հաշվով հաղթեց Սլովակիային, 3:0 հաշվով՝ Ռուսաստանին, 1:0 հաշվով՝ Հյուսիսային Իռլանդիային, 3:1 հաշվով՝ Բելգիային: Եզրափակիչի ուղեգրի համար Ուելսի թիմը 0:2 հաշվով պարտվեց պորտուգալացիներին:



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.