Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիի մայրը՝ Սիլվիա Բալոտելին, Եվրո-2012-ի եզրափակիչից առաջ անդրադարձել է Գերմանիա – Իտալիա (1:2) խաղում որդու դրսեւորած վարքին:
«Երբ բոլորը քննադատում են Բալոտելիին, նա հայտնվում է ծանր իրավիճակում եւ մեկուսանում է: Նույնը տեղի ունեցավ նաեւ իռլանդացիների հետ խաղից առաջ եւ ես փորձեցի զրուցել նրա հետ: Ահա, թե ինչու ես հուզվեցի Գերմանիայի թիմի հետ խաղից հետո: Այդ երկու գոլերը նոր ուժ տվեցին Մարիոյին, սակայն ինձ դուր չեկավ, որ նա հանեց մարզաշապիկը: Ֆուտբոլիստները պետք է կարողանան զսպել իրենց՝ հարգելով բոլոր կանոնները: Մարիոն բացատրեց, որ երկրպագուները քննադատում են իրեն խփած գոլից հետո մեծ ուրախություն չարտահայտելու համար: Եզրափակիչից առաջ նա ինձ խնդրել է, որ այդ խաղին ներկա լինի նաեւ իր հայրը»,- Բալոտելիի մոր խոսքը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:03 , 22 հոկտեմբերի
13:05 , 22 հոկտեմբերի
12:07 , 22 հոկտեմբերի 
11:24 , 22 հոկտեմբերի
11:03 , 22 հոկտեմբերի
10:02 , 22 հոկտեմբերի
09:34 , 22 հոկտեմբերի
09:05 , 22 հոկտեմբերի 
00:56 , 22 հոկտեմբերի
23:58 , 21 հոկտեմբերի