00:56  ,  22 հոկտեմբերի, 2026

ՉԼ․ «Ռեալի» եւ «Ինտերի» հաղթանակները, Մխիթարյանի գոլային փոխանցումը, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում ավարտվեցին երրորդ տուրի հանդիպումները։

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» տանը 1:0 հաշվով հաղթեց ուկրաինական «Շախտյոր Դոնեցկին»։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին եւ 2 րոպե անց նրա գոլային փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Աուգուստոն։

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով պարտության մատնեց գերմանական «ՌԲ Լայպցիգին»։

Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» եւ Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» դիմակայությունը Մյունխենում ավարտվեց ոչ ոքի՝ 2:2:

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր

«Ինտեր» - «Շախտյոր Դոնեցկ»՝ 1:0 (տեսանյութ)

Կառլոս Աուգուստո, 77

Հեռացում՝ Ալեսանդոր Բաստոնի («Ինտեր»), 68, երկրորդ դեղին քարտ

«Ռեալ Մադրիդ» - «Լայպցիգ»՝ 4:1 (տեսանյութ)

Բերնարդու Սիլվա, 44, Արդա Գյուլեր, 52, Կիլիան Մբապե, 83, Յան Դիոմանդե, 87 - Տիդիամ Գոմիս, 85

«Բավարիա» - «Արսենալ»՝ 2:2 (տեսանյութ)

Ալֆոնսո Դեւիս, 35, Հարի Քեյն, 61, 11մ - Էբերեչի Էզե, 25, Դեքլան Ռայս, 82

«Աստոն Վիլա» - «Վիկինգ»՝ 3:1 (տեսանյութ)

Ռոս Բարքլի, 23, Էմիլիանո Բուենդիա, 37, 11մ, Հենրիկ Հեգհեյմ, 62, ինքնագոլ - Պետեր Կրիստիանսեն, 85

«Բետիս» - «Ֆեյենորդ»՝ 1:0 (տեսանյութ)

Իսկո, 59, 11մ

«Բրյուգե» - «Լանս»՝ 3:0

Հանս Վանակեն, 45+3, Յոակին Սեյս, 50, Կառլուշ Ֆորբշ, 72

«Սպորտինգ» - ԼԱՍԿ՝ 2:3

Լուիս Սուարես, 5, 11մ, 89 - Քրիստոֆ Լանգ, 15, Սաշա Կալայջիչ, 63, Կրիշտոֆ Դանեկ, 68

«Կոմո» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:1 (տեսանյութ)

Նիկոլաս Պաս, 2, 57, Անաստասիոս Դուվիկաս, 49, Խակոբո Ռամոն, 76 - Ջոշուա Զիրկզեե, 90+1

«Լիլ» - «Գալաթասարայ»՝ 2:4 (տեսանյութ)

Սորիբա Դիաուն, 8, 39 - Յունուս Ակգյուն, 2, Ալեքսեյ Բատրակով, 44, Լուկաս Տորեյրա, 52, Վիկտոր Օսիմեն, 61

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում