23:58  ,  21 հոկտեմբերի, 2026

Կվարացխելիան կվիրահատվի, ՊՍԺ-ն կերկարաձգի նրա պայմանագիրը

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի եւ Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան կվիրահատվի ծնկի խաչաձեւ կապանների պատռվածքի պատճառով, հաղորդում է փարիզյան ակումբի կայքը։ Սպասվում է, որ նա այս մրցաշրջանում այլեւս խաղադաշտ դուրս չի գա։

Ֆրանսիացի ինսայդեր Ֆաբրիս Հոքինսը հայտնում է, որ ՊՍԺ-ն այս ցավալի լուրի ֆոնին որոշել է երկարաձգել 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մինչեւ 2032թ․ հունիս՝ նրան հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։ Նրա աշխատավարձը զգալիորեն կբարձրանա։

Կվարացխելիան վնասվածքը ստացել էր Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում։ Փարիզյան թիմը հաղթել էր 4:2 հաշվով։

Կվարացխելիան 2025թ․ հունվարին իտալական «Նապոլիից» է տեղափոխվել ՊՍԺ, որի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print