Բալոտելիի մայրը քննադատել է որդուն

16:28   30 հունիսի, 2012

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիի մայրը՝ Սիլվիա Բալոտելին, Եվրո-2012-ի եզրափակիչից առաջ անդրադարձել է Գերմանիա – Իտալիա (1:2) խաղում որդու դրսեւորած վարքին:

«Երբ բոլորը քննադատում են Բալոտելիին, նա հայտնվում է ծանր իրավիճակում եւ մեկուսանում է: Նույնը տեղի ունեցավ նաեւ իռլանդացիների հետ խաղից առաջ եւ ես փորձեցի զրուցել նրա հետ: Ահա, թե ինչու ես հուզվեցի Գերմանիայի թիմի հետ խաղից հետո: Այդ երկու գոլերը նոր ուժ տվեցին Մարիոյին, սակայն ինձ դուր չեկավ, որ նա հանեց մարզաշապիկը: Ֆուտբոլիստները պետք է կարողանան զսպել իրենց՝ հարգելով բոլոր կանոնները: Մարիոն բացատրեց, որ երկրպագուները քննադատում են իրեն խփած գոլից հետո մեծ ուրախություն չարտահայտելու համար: Եզրափակիչից առաջ նա ինձ խնդրել է, որ այդ խաղին ներկա լինի նաեւ իր հայրը»,- Բալոտելիի մոր խոսքը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.