11:07  ,  13 հունիսի, 2016

«Պիտսբուրգը»՝ Սթենլիի Գավաթի հաղթող (ֆոտո)

«Պիտսբուրգը» պատմության մեջ չորրորդ անգամ նվաճեց Հոկեյի ազգային լիգայի (NHL) չեմպիոնի տիտղոսը:

Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչի 6-րդ խաղում «Պիտսբուրգը» 3:1 (1:0, 1:1, 1:0) հաշվով արտագնա հաղթանակ է տարավ «Սան Խոսեի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 4:2:

Փլեյ-օֆֆի ամենաարժեքավոր հոկեյիստ ճանաչվեց «Պիտսբուրգի» ավագ Սիդնի Կրոսբին, որը ստացավ Conn Smythe Trophy մրցանակը: Փլեյ-օֆֆի 24 խաղերում կանադացի հոկեյիստը դարձել է 6 գոլի եւ 13 գոլային փոխանցման հեղինակ: Եզրափակիչի վերջին մրցավեճում էլ Կրոսբին կատարել է 2 արդյունավետ փոխանցում:

«Պիտսբուրգը» Սթենլիի գավաթակիր դարձել էր նաեւ 1991, 1992 եւ 2009 թվականներին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Սթենլիի Գավաթում հաղթել էր «Չիկագոն»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում