Խառը մենամարտերի հայտնի բուլղարացի մարտիկ Բլագոյ Իվանովը դուրս է բերվել արհեստական կոմայի վիճակից: Իվանովը փետրվարին Սոֆիայի ակումբներից մեկում ծեծկռտուքի ժամանակ դանակով հարված էր ստացել սրտի հատվածում: Իվանովի վիճակը չափազանց ծանր էր: Վիրահատությունից հետո նա միացվել էր արհեստական շնչառության սարքին, հաղորդում է Vsekiden.
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Բլագոյ Իվանովը պետք է Սոֆիայում մասնակցեր MMA մրցաշարի: Մարտական սամբոյում մասնագիտացող Իվանովը հայտնի է 2008-ին Սանկտ Պետերբուրգում Ֆյոդոր Եմելյանենկոյի նկատմամբ տարած հաղթանակով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:18 , 20 հոկտեմբերի
22:43 , 20 հոկտեմբերի
22:02 , 20 հոկտեմբերի
21:54 , 20 հոկտեմբերի
21:17 , 20 հոկտեմբերի 
21:05 , 20 հոկտեմբերի
20:07 , 20 հոկտեմբերի
19:01 , 20 հոկտեմբերի
18:02 , 20 հոկտեմբերի
17:04 , 20 հոկտեմբերի