14:25 6 մարտի, 2012Խառը մենամարտերի հայտնի բուլղարացի մարտիկ Բլագոյ Իվանովը դուրս է բերվել արհեստական կոմայի վիճակից: Իվանովը փետրվարին Սոֆիայի ակումբներից մեկում ծեծկռտուքի ժամանակ դանակով հարված էր ստացել սրտի հատվածում: Իվանովի վիճակը չափազանց ծանր էր: Վիրահատությունից հետո նա միացվել էր արհեստական շնչառության սարքին, հաղորդում է Vsekiden.
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Բլագոյ Իվանովը պետք է Սոֆիայում մասնակցեր MMA մրցաշարի: Մարտական սամբոյում մասնագիտացող Իվանովը հայտնի է 2008-ին Սանկտ Պետերբուրգում Ֆյոդոր Եմելյանենկոյի նկատմամբ տարած հաղթանակով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.