16:20  ,  4 հունիսի, 2016

Չեմպիոնների լիգա. Բենիտեսը 600 հազար եվրո կստանա «Ռեալի» հաղթանակի շնորհիվ

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը 600 հազար եվրո կստանա Արքաական ակումբի՝ Չեմպիոնների լիգայում տարած 11-րդ հաղթանակի համար, գրում է Sportmediaset-ը:

Իսպանացի մասնագետը ամիսներ առաջ էր հեռացվել «Ռեալից», սակայն նրա պայմանագրում նշված է եղել այդպիսի պարգեւավճարների մասին: 600 հազարական եվրո կստանան նաեւ «Ռեալի» ֆուտբոլիստները, իսկ ահա Բենիտեսին փսխարինած Զինեդին Զիդանը կհարստանա 300 հազար եվրոյով:

Հիշեցնենք, որ Ռաֆայել Բենիտեսը «Ռեալից» հեռացել էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, իսկ այժմ գլխավորում է Անգլիայի Պրեմյեր լիգայից դուրս մնացած «Նյուքասլը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում