11:05  ,  25 մայիսի, 2016

Հենրիխ Մխիթարյան. Իսկապես, մեծ պատիվ է ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում անցկացված հարցման արդյունքում Գերմանիայի ավարտված առաջնության լավագույն խաղացող ճանաչված Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկողներին:

«Իսկապես, մեծ պատիվ է ընտրվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Շնորհակալություն բոլոր քվեարկողներին այս զարմանալի ընտրության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ գերմանական Kicker-ը հարցում էր անցկացրել Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում՝ որոշելու մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին (առանց դարպասապահի): Հայաստանի հավաքականի ավագը հավաքել էր ձայների 31.1 տոկոսը՝ գերազանցելով Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ռոբերտ Լեւանդովսկուն (22.1) ու Թոմաս Մյուլերին (13.6) եւ իր ակումբակից Պյեր-Էմերիկ Օբամեյանգին (13.2):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով