11:05 25 մայիսի, 2016Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում անցկացված հարցման արդյունքում Գերմանիայի ավարտված առաջնության լավագույն խաղացող ճանաչված Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր օգտին քվեարկողներին:
«Իսկապես, մեծ պատիվ է ընտրվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Շնորհակալություն բոլոր քվեարկողներին այս զարմանալի ընտրության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ գերմանական Kicker-ը հարցում էր անցկացրել Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում՝ որոշելու մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին (առանց դարպասապահի): Հայաստանի հավաքականի ավագը հավաքել էր ձայների 31.1 տոկոսը՝ գերազանցելով Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ռոբերտ Լեւանդովսկուն (22.1) ու Թոմաս Մյուլերին (13.6) եւ իր ակումբակից Պյեր-Էմերիկ Օբամեյանգին (13.2):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.