23:18  ,  12 մայիսի, 2016

Էդգար Մանուչարյանը հեռանում է «Ուրալից» (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը հեռանում է Եկատերինբուրգի «Ուրալից»: Այդ մասին 29-ամյա ֆուտբոլիստը գրել է Instagram-ում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ուրալում» անցկացրած ժամանակի համար: Հինգ տարում Եկատերինբուրգում շատ բանի եմ հասել՝ «Ուրալի» հետ դուրս եմ եկել Պրեմյեր լիգա, զգացել եմ ղեկավարության վստահությունը, երկրպագուների աջակցությունը: Ափսոս, բայց ամեն ինչ ավարտվում է:

Ցանկանում եմ բարգավաճում եւ հետագա հաջողություններ մաղթել «Ուրալին»: Սկզբից մինչեւ վերջ եղել եմ ազնիվ, ձեռք եմ բերել լավ ընկերների:

Ակումբի ղեկավարությանը ցանկանում եմ մաղթել՝ չմոռանան, թե ինչքան ծանր է ֆուտբոլիստների աշխատանքը, գնահատեն եւ հարգեն նրանց:

Սրտիս մի մասնիկը թողնում եմ Եկատերինբուրգում: Հաջողություն եւ ամենայն բարիք եմ մաղթում»,- գրել է Մանուչարյանը՝ տեղադրելով լուսանկար:

Ռուսաստանի ընթացիկ առաջնության 21 խաղում Մանուչարյանը խփել է 6 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում