22:40  ,  10 մայիսի, 2016

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կսպասարկի Մարկ Կլատենբուրգը

Մադրիդի «Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը:

Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավարը կլինի Մարկ Կլատենբուրգը, որին կօգնեն Սայմոն Բեկն ու Ջեյք Քոլինը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացվելու է մայիսի 28-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում