Մադրիդի «Ռեալի» ու «Աթլետիկոյի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը:
Միլանի «Սան Սիրո» ստադիոնում կայանալիք խաղի գլխավոր մրցավարը կլինի Մարկ Կլատենբուրգը, որին կօգնեն Սայմոն Բեկն ու Ջեյք Քոլինը, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացվելու է մայիսի 28-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում