20:28  ,  28 հունիսի, 2012

Բեքհեմ. Ես խիստ հիասթափված եմ

Բնականաբար, ես խիստ հիասթափված եմ այդ տեղեկությամբ: Բայց Օլիմպիական խաղերի ժամանակ ինձանից ավելի կրքոտ եւ հավատարիմ երկրպագու չի լինելու, հայտարարել է «Լոս Անջելես Գելաքսի» ակումբի 37-ամյա կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը, երբ հայտնի է դարձել, որ նա Լոնդոնի Օլիմպիական խաղերում չի ընդգրկվել Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում:

«Պետք է հուսամ եւ հավատամ, որ Մեծ Բրիտանիան կհաղթի ֆուտբոլային մրցաշարում: Անհամբեր սպասում եմ Խաղերի մեկնարկին, որպեսզի վայելեմ դրա յուրաքանչյուր պահը, ինչպես եւ բոլոր բրիտանացիները»,- Բեքհեմի խոսքն է մեջբերում Associated Press-ը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարին կարող են մասնակցել մինչեւ 23 տարեկան խաղացողներ, ինչպես նաեւ երեք ֆուտբոլիստներ` առանց տարիքային սահմանափակման: Մեծ Բրիտանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ստյուարտ Պիրսը որոշել է կազմում ընդգրկել Ռայան Գիգզին, Քրեյգ Բելամիին եւ Միկա Ռիչարդսին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով