Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մեկնաբանել է «Տոմի» դեմ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 34-րդ տուրի խաղում խփած գոլը:
«Տոմի» հետ հանդիպումը բարդ ստացվեց: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց գոլ խփել: Հուսով եմ, որ կստացվի նաեւ հաջորդ խաղում: Յուրաքանչյուր խաղում շատ եմ ցանկանում գոլ խփել: Երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, երբեմն չի ստացվում: Հնարավոր է, որ մի քիչ մոռացա դրա մասին, եւ հաջողվեց գոլի հեղինակ դառնալ»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է «Վոլգայի» կայքը:
Հիշեցնենք, որ Արթուր Սարկիսովը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Գվատեմալայի (մայիսի 28) եւ Էլ Սալվադորի (հունիսի 1) դեմ ԱՄՆ-ում կայանալիք ընկերական խաղերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի