14:05 4 մայիսի, 2016Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մեկնաբանել է «Տոմի» դեմ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության 34-րդ տուրի խաղում խփած գոլը:
«Տոմի» հետ հանդիպումը բարդ ստացվեց: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց գոլ խփել: Հուսով եմ, որ կստացվի նաեւ հաջորդ խաղում: Յուրաքանչյուր խաղում շատ եմ ցանկանում գոլ խփել: Երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, երբեմն չի ստացվում: Հնարավոր է, որ մի քիչ մոռացա դրա մասին, եւ հաջողվեց գոլի հեղինակ դառնալ»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է «Վոլգայի» կայքը:
Հիշեցնենք, որ Արթուր Սարկիսովը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Գվատեմալայի (մայիսի 28) եւ Էլ Սալվադորի (հունիսի 1) դեմ ԱՄՆ-ում կայանալիք ընկերական խաղերին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.