Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 39-ամյա կիսապաշտպան Ռայան Գիգսը ֆուտբոլի Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում կմասնակցի հուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոնի Օլիմպիական խաղերին, հաղորդում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարին կարող են մասնակցել մինչեւ 23 տարեկան խաղացողներ, ինչպես նաեւ երեք ֆուտբոլիստների առանց տարիքային սահմանափակման: Գիգզից բացի թիմում է ընդգրկվել «Լիվերպուլի» 32-ամյա ուելսցի հարձակվող Կրեյգ Բելամին:
Ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» 37-ամյա կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը չի մասնակցի Օլիմպիական խաղերին: Մեծ Բրիտանիայի հավաքականի վերջնական կազմը կհրապարակվի հուլիսի 6-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:29 , 7 հոկտեմբերի
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի