16:08  ,  1 ապրիլի, 2016

Բուֆոնը կարիերան կավարտի 40 տարեկանում

Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատմել է, թե երբ է ավարտելու կարիերան:

«Անկեղծ ասած, չեմ ցանկանում խաղալ 40 տարեկանից հետո: Այնպես որ, 2 տարուց, երեւի, կավարտեմ կարիերաս: Իսկ թե ինչ կլինի հետո, վստահ կարող եմ ասել, որ մարզիչ դառնալ չեմ ցանկանում: Գուցե կդառնամ սկաուտ եւ աշխատանքի կմեկնեմ ԱՄՆ կամ Չինաստան»,- 38-ամյա դարպասապահի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 38-ամյա Բուֆոնը 2001-ին իտալական «Պարմայից» է տեղափոխվել «Յուվենտուս» եւ մինչեւ օրս ֆուտբոլի պատմության ամենաթանկ դարպասապահն է՝ 54 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում