14:22  ,  25 մարտի, 2016

Ալեքսանդր Խացկեւիչ. Հայերը մեր մրցակիցներից նման են բուլղարացիներին

Ֆուտբոլի Բելառուսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Խացկեւիչն անդրադարձել է Հայաստանի դեմ ընկերական խաղին, որը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 19:00-ին:

«Դեռ չենք սկսել նպատակաուղղված պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլին: Կարծում եմ՝ հայերը մեր մրցակիցներից նման են բուլղարացիներին: Դրանք հարավային թիմեր են, սիրում են աշխատել գնդակով, օգտագործում են կարճ ու միջին փոխանցումներ, պատ խաղ:

Ծրագրել ենք խաղալ ֆուտբոլ, ոչ միայն հարձակողական: Եթե հարձակվում ենք, ապա՝ ամբողջ թիմով, եթե պաշտպանվում ենք, դարձյալ՝ բոլորով: Ձգտում ենք հավասարակշռված ֆուտբոլի»,- մարզիչի խոսքը մեջբերում է pressball.by-ը:

Հիշեցնենք, որ Հայաստան - Բելառուս հանդիպումը կլինի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղն ազգային թիմի կազմում: Հայաստանի հավաքականը հաղթանակ չի տարել նախորդ 13 խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում