16:24  ,  24 մարտի, 2016

Ուսեյն Բոլթը պատմել է, թե ում է երկրպագելու ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

Վեցակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլթը պատմել է, որ ներկա է լինելու Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության եզրափակիչ մրցաշարին:

«Անհամբերությամբ եմ սպասում ԱԱ-2018-ին: Միշտ ցանկացել եմ դիտել աշխարհի առաջնությունը: Այն միշտ անցկացվում է ամռանը, իսկ ես այդ ժամանակ մասնակցում եմ մրցաշարերի: Այդ պատճառով անհամբեր սպասում եմ եւ լինելու եմ այնտեղ: Երկրպագելու եմ Արգենտինայի հավաքականին»,- ջամայկացի արագավազորդի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Ավելի վաղ Ուսեյն Բոլթը հայտարարել էր, որ Ռիո դե Ժանեյրուում կայանալիք Օլիմպիական խաղերը վերջինն է լինելու նրա համար, իսկ աթլետիկայի աշխարհի 2017թ․ առաջնությունից հետո ավարտելու է կարիերան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում