16:24 24 մարտի, 2016Վեցակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլթը պատմել է, որ ներկա է լինելու Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության եզրափակիչ մրցաշարին:
«Անհամբերությամբ եմ սպասում ԱԱ-2018-ին: Միշտ ցանկացել եմ դիտել աշխարհի առաջնությունը: Այն միշտ անցկացվում է ամռանը, իսկ ես այդ ժամանակ մասնակցում եմ մրցաշարերի: Այդ պատճառով անհամբեր սպասում եմ եւ լինելու եմ այնտեղ: Երկրպագելու եմ Արգենտինայի հավաքականին»,- ջամայկացի արագավազորդի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:
Ավելի վաղ Ուսեյն Բոլթը հայտարարել էր, որ Ռիո դե Ժանեյրուում կայանալիք Օլիմպիական խաղերը վերջինն է լինելու նրա համար, իսկ աթլետիկայի աշխարհի 2017թ․ առաջնությունից հետո ավարտելու է կարիերան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.