Ֆուտբոլի Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Խացկեւիչը խոսել է Հայաստանի եւ Չեռնոգորիայի դեմ առաջիկա ընկերական խաղերի մասին:
«Հայաստանի եւ Չեռնոգորիայի հավաքականները 2 տարբեր թիմեր են: Եթե հայերը սիրում են խաղը կառուցել՝ պաշտպանությունից արագ անցնելով հարձակմանը կարճ փոխանցումներով ու պատ խաղով, ապա Չեռնոգորիան նախապատվությունը տալիս է եզրերին՝ ցուցադրելով իր ֆուտբոլը: Չգիտեմ, թե ինչպես են նրանք խաղալու մեր դեմ: Դա կտեսնենք խաղերի ժամանակ:
Հանդիպումներին չեն մասնակցելու Պավել Նեխայչիկը, Մաքսիմ Բորդաչեւը, Իգոր Ստասեւիչը, որոնք ունեն վնասվածքներ: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Գլեբին, ապա նա հավաքից 2 շաբաթ ազաջ զանգեց եւ ասաց, որ կարող է առողջական խնդիրների պատճառով պատրաստ չլիներ հավաքականի խաղերին: Այդ պատճառով որոշեցինք չհրավիրել նրան: Անտոն Պուտիլոն էլ ունի առողջական ու ընտանեկան խնդիրներ»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Прессбол»:
Հիշեցնենք, որ Հայաստան - Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 19:00-ին: Դա կլինի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղն ազգային թիմի կազմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի