13:43  ,  23 մարտի, 2016

Իբրահիմովիչն իրեն ընդգրկել է ֆուտբոլի պատմության լավագույն հնգյակում

Ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մասնակցել է ՈւԵՖԱ-ի ակցիային եւ ներկայացրել ֆուտբոլի պատմության 5 լավագույն խաղացողների իր վարկածը, գրում է Le Figaro-ն:

Շվեդիայի հավաքականի ավագը հնգյակում ընդգրկել է բրազիլացի լեգենդար հարձակվողներ Ռոնալդոյին ու Ռոնալդինյոյին, Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիին եւ իրեն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 34-ամյա Իբրահիմովիչը խփել է 27 գոլ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում