13:43 23 մարտի, 2016Ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մասնակցել է ՈւԵՖԱ-ի ակցիային եւ ներկայացրել ֆուտբոլի պատմության 5 լավագույն խաղացողների իր վարկածը, գրում է Le Figaro-ն:
Շվեդիայի հավաքականի ավագը հնգյակում ընդգրկել է բրազիլացի լեգենդար հարձակվողներ Ռոնալդոյին ու Ռոնալդինյոյին, Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիին եւ իրեն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 34-ամյա Իբրահիմովիչը խփել է 27 գոլ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.