Մախաչկալայի «Անժիում» վարձավճարով հանդես եկող դարպասապահ Դավիդ Յուրչենկոն խոսել է իր ամբիցիաների մասին:
«Խաղադաշտում դեռ շարունակում եմ ծանոթանալ ակումբակիցներիս: Առաջին խաղում սխալվեցի ես, երկրորդում՝ ամբողջ թիմը: Պետք է վերլուծել իրավիճակն ու շարժվել առաջ: Ինձ հարկավոր է խաղային պրակտիկա ու հնարավորություն՝ ապացուցելու իմ անհրաժեշտությունը հավաքականին: Շուտով կդառնամ 30 տարեկան, բայց հոգով ավելի երիտասարդ եմ: 30 տարին դարպասապահի համար փորձ է, այլ հասկացողություններ ֆուտբոլում: Դա չեմ համարում մայրամուտի նախանշան, ընդհակառակը՝ միայն սկիզբ»,- Դավիդ Յուրչենկոյի խոսքը մեջբերում «Спорт-Экспресс»-ը։
Հիշեցնենք, որ «Անժին» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է հայկական արմատներով դարպասապահին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Բաշկիրիայի «Ուֆային»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 11 սեպտեմբերի
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի