16:25  ,  21 մարտի, 2016

Զիդան. «Ռեալը» պատրաստ է Սուպերկլասիկոյին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լավատեսորեն է տրամադրված «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի հանդիպմանը:

«Մեր ֆուտբոլիստները գիտեն, որ «Սեւիլիայի» դեմ ցուցադրած խաղով շատ բանի կարող են հասնել: Բայց ֆուտբոլում հանդիպումները տարբեր ձեւ են դասավորվում: Սուպերկլասիկոն միշտ առանձնահատուկ իրադարձություն է: Մենք պատրաստ ենք «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը: Հրաշալի խաղ է լինելու»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:

Առաջին շրջանի խաղում «Բարսելոնան» Մադրիդում հաղթել է 4:0 հաշվով: Պատասխան հանդիպումը ապրիլի 2-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news