16:25 21 մարտի, 2016Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը լավատեսորեն է տրամադրված «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի հանդիպմանը:
«Մեր ֆուտբոլիստները գիտեն, որ «Սեւիլիայի» դեմ ցուցադրած խաղով շատ բանի կարող են հասնել: Բայց ֆուտբոլում հանդիպումները տարբեր ձեւ են դասավորվում: Սուպերկլասիկոն միշտ առանձնահատուկ իրադարձություն է: Մենք պատրաստ ենք «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը: Հրաշալի խաղ է լինելու»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:
Առաջին շրջանի խաղում «Բարսելոնան» Մադրիդում հաղթել է 4:0 հաշվով: Պատասխան հանդիպումը ապրիլի 2-ին է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.