01:18  ,  21 մարտի, 2016

«Ռեալի» BBC-ն արդյունավետ էր «Սեւիլիայի» դեմ

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Սեւիլիային» եւ առավելության հասավ թիմի առաջատար եռյակի արդյունավետության շնորհիվ: Քարիմ Բենզեման, Գարեթ Բեյլն ու Կրիշտիանու Ռոնալդուն դարձան մեկական գոլի հեղինակ: Պորտուգալացի հարձակվողը կարող էր նաեւ երկրորդ գոլը խփել, սակայն չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը: Վերջնամասում «Սեւիլիայի» դարպասը գրավեց նաեւ Խեսեն, որը փոխարինել էր Բեյլին:

«Ռեալը» 66 միավորով երրորդ տեղում է եւ մեկ միավոր է զիջում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին»: Առաջատարը «Բարսելոնան» է՝ 76 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ռեալ» - «Սեւիլիա»՝ 4:0

Քարիմ Բենզեմա, 6, Կրիշտիանու Ռոնալդու, 64, Գարեթ Բեյլ, 66, Խեսե, 86

Չիրացրած 11մ՝ Ռոնալդու, 58 – Քեւին Գամեյրո, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news