02:55  ,  13 մարտի, 2016

Արաս Օզբիլիսը մեկնարկային կազմում անցկացրեց մեկ խաղակես

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Ռայո Վալյեկանոն» 1:1 հաշվով ավարտեց «Էյբարի» դեմ տնային խաղը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն առաջին անգամ ընդգրկվել էր «Ռայո Վալյեկանոյի» մեկնարկային կազմում, բայց այնքան էլ ակտիվ չէր առաջին խաղակեսում, որում գրանցեց 2 գոլ: Ընդմիջմանը մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը կատարեց 2 փոփոխություն՝ փոխարինելով նաեւ 26-ամյա Օզբիլիսին:

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը նախորդ տուրում էր նորամուտը նշել Իսպանիայի առաջնությունում եւ գոլային փոխանցումով աչքի ընկել «Էսպանյոլի» դեմ խաղում: «Ռայո Վալյեկանոն» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է հայ կիսապաշտպանին, որի տրանսֆերային իրավունքը վերջերս 1.3 միլիոն եվրոյով գնել էր Ստամբուլի «Բեշիկթաշը»:

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ռայո Վալյեկանո» - «Էյբար»՝ 1:1

Զե Կաստրո, 7 – Գոնսալո Էսկալանտե, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով