00:47  ,  18 մայիսի, 2024

Կվարացխելիայի գոլը «Նապոլիին» փկեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ պարտությունից խուսափեց վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի գոլի շնորհիվ։

Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Ֆիորենտինան» 36 խաղից հետո 54 միավորով 8-րդն է, «Նապոլին» (37 խաղ) 9-րդն է՝ 52 միավոր։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Նապոլի»՝ 2:2 (տեսանյութ)

Կրիստիանո Բիրագի, 40, Մբալա Նզոլա, 42 - Ամիր Ռահմանի, 8, Խվիչա Կվարացխելիա, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում