17:13  ,  18 մայիսի, 2024

Մոդրիչը Պերեսին հայտնել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպում է ունեցել Արքայական թիմի 38-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ եւ քննարկել նոր պայմանագիրը։ Մոդրիչը Պերեսին հայտնել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում», հաղորդում է AS-ը։

Պերեսն ընդունել է ակումբային լեգենդի դիրքորոշումը։ Սպասվում է, որ կողմերը մեկ տարով կերկարաձգեն պայմանագիրը։ Մոդրիչը պատրաստ է աշխատավարձի կրճատման եւ պահեստային խաղացողի կարգավիճակի։

Մոդրիչը 2012 թվականից է հանդես գալիս «Ռեալում»՝ 531 խաղում խփելով 39 գոլ, կատարելով 86 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում