«Քլիվլենդ Կավալյերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության մեջ երրորդ խաղացողը, ում հաջողվեց 700 անընդմեջ հանդիպումներում վաստակել առնվազն 10 միավոր: Կանոնավոր առաջնության խաղում «Քլիվլենդը» տանը 120:103 հաշվով հաղթեց «Բոստոն Սելտիքսին», Ջեյմսը դարձավ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը՝ 28 միավոր:
Նախորդ անգամ Ջեյմսը 10 միավորից քիչ վաստակել է 2007թ. հունվարի 5-ին՝ «Միլուոկի Բաքսի» հետ խաղում գրանցելով 8 միավոր:
NBA-ի պատմության մեջ 700 անընդմեջ հանդիպումներում 10 միավորից ոչ պակաս նախկինում վաստակել էին միայն Մայքլ Ջորդանն ու Քարիմ Աբդուլ-Ջաբարը:
Լեբրոն Ջեյմսը NBA-ի պատմության ամենաարդյունավետ խաղացողների ցուցակում շրջանցել է «Սան Անտոնիոյի» բասկետբոլիստ Թիմ Դանքանին եւ 14-րդն է՝ 26378 միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի
14:19 , 10 սեպտեմբերի 
13:38 , 10 սեպտեմբերի