18:11 6 մարտի, 2016«Քլիվլենդ Կավալյերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության մեջ երրորդ խաղացողը, ում հաջողվեց 700 անընդմեջ հանդիպումներում վաստակել առնվազն 10 միավոր: Կանոնավոր առաջնության խաղում «Քլիվլենդը» տանը 120:103 հաշվով հաղթեց «Բոստոն Սելտիքսին», Ջեյմսը դարձավ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը՝ 28 միավոր:
Նախորդ անգամ Ջեյմսը 10 միավորից քիչ վաստակել է 2007թ. հունվարի 5-ին՝ «Միլուոկի Բաքսի» հետ խաղում գրանցելով 8 միավոր:
NBA-ի պատմության մեջ 700 անընդմեջ հանդիպումներում 10 միավորից ոչ պակաս նախկինում վաստակել էին միայն Մայքլ Ջորդանն ու Քարիմ Աբդուլ-Ջաբարը:
Լեբրոն Ջեյմսը NBA-ի պատմության ամենաարդյունավետ խաղացողների ցուցակում շրջանցել է «Սան Անտոնիոյի» բասկետբոլիստ Թիմ Դանքանին եւ 14-րդն է՝ 26378 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.