13:21  ,  6 մարտի, 2016

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները կմասնակցեն Ռիո-2016-ին, Պակյաոն եւս ցանկանում է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները իրավունք կունենան մասնակցել 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերին, հայտարարել է Սիրողական բնռցքամարտի միջազգային ֆեդերացիայի (ԱԻԲԱ) նախագահ Չինգ-Կուո Վուն:

«Հունիսին ԱԻԲԱ-ի կանոնադրությունում կկատարվեն փոփոխություններ,  պրոֆեսիոնալները կստանան Օլիմպիական խաղերում հանդես գալու հնարավորություն: Նրանց ոչ մի առավելություն չի տրվի ընտրական փուլերում: Մենք պետք է փոխենք այս վիճակը, այսպես չի կարելի, բռնցքամարտը միակ մարզաձեւն է, որի պրոֆեսիոնալ ներկայացուցիչները չունեն օլիմպիական դառնալու հնարավորություն»,- ԱԻԲԱ-ի նախագահի խոսքը մեջբերում է Reuters-ը:

Հռչակավոր ֆիլիպինցի Մենի Պակյաոն (57-6-2, 38 նոկաուտ) ցանկություն էր հայտնել դուրս գալ Ռիոյի օլիմպիական ռինգ՝ հետաձգելով մարզական կարերայի ավարտը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ապրիլի 9-ին Լաս Վեգասում ամերիկացի Թիմոթի Բրեդլիի հետ մենամարտը կլինի վերջինն իր մարզական կարիերայում:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ազդեցիկ կազմակերպություններից (Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդ, WBC) մեկի նախագահ Մաուրիսիո Սուլեյմանն արդեն քննադատել է Պակյաոյի հայտարարությունը.

«Ծիծաղելի է Պակյաոյի ցանկությունը: Հավանաբար, ԱԻԲԱ-ի նախագահը նրան վճարել է այդ հայտարարության համար»:

Օլիմպիական խաղերը օգոստոսի 5-ից 21-ն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում