13:21 6 մարտի, 2016Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները իրավունք կունենան մասնակցել 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերին, հայտարարել է Սիրողական բնռցքամարտի միջազգային ֆեդերացիայի (ԱԻԲԱ) նախագահ Չինգ-Կուո Վուն:
«Հունիսին ԱԻԲԱ-ի կանոնադրությունում կկատարվեն փոփոխություններ, պրոֆեսիոնալները կստանան Օլիմպիական խաղերում հանդես գալու հնարավորություն: Նրանց ոչ մի առավելություն չի տրվի ընտրական փուլերում: Մենք պետք է փոխենք այս վիճակը, այսպես չի կարելի, բռնցքամարտը միակ մարզաձեւն է, որի պրոֆեսիոնալ ներկայացուցիչները չունեն օլիմպիական դառնալու հնարավորություն»,- ԱԻԲԱ-ի նախագահի խոսքը մեջբերում է Reuters-ը:
Հռչակավոր ֆիլիպինցի Մենի Պակյաոն (57-6-2, 38 նոկաուտ) ցանկություն էր հայտնել դուրս գալ Ռիոյի օլիմպիական ռինգ՝ հետաձգելով մարզական կարերայի ավարտը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ապրիլի 9-ին Լաս Վեգասում ամերիկացի Թիմոթի Բրեդլիի հետ մենամարտը կլինի վերջինն իր մարզական կարիերայում:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ազդեցիկ կազմակերպություններից (Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդ, WBC) մեկի նախագահ Մաուրիսիո Սուլեյմանն արդեն քննադատել է Պակյաոյի հայտարարությունը.
«Ծիծաղելի է Պակյաոյի ցանկությունը: Հավանաբար, ԱԻԲԱ-ի նախագահը նրան վճարել է այդ հայտարարության համար»:
Օլիմպիական խաղերը օգոստոսի 5-ից 21-ն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.