Սոֆիայում շարունակվող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչ է դուրս եկել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Արամ Ավագյանին: Նա երեք ռաունդներում էլ առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Մերաբ Թուրկաձեի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Արամ Ավագյանի մրցակիցը կլինի Բելառուսը ներկայացնող Դմիտրի Ասանաուն, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
1/8 եզրափակիչում պարտություն են կրել 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Արման Դարչինյանը (69 կգ) եւ Արման Հովիկյանը (75 կգ):
Փետրվարի 25-ին ռինգ դուրս կգան Հայաստանի եւս երկու մարզիկներ, որոնք պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակիչից: 49 կգ Արթուր Հովհաննիսյանը կմրցի բուլղարացի Տինկո Բանաբակովի, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը` բուլղարացի Կրիստիան Դիմիտրովի հետ:
Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի