Սոֆիա. Հայաստանի վեց բռնցքամարտիկներից հաղթանակ տարավ միայն Արամ Ավագյանը

01:52   25 փետրվարի, 2016

Սոֆիայում շարունակվող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչ է դուրս եկել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Արամ Ավագյանին: Նա երեք ռաունդներում էլ առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Մերաբ Թուրկաձեի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Արամ Ավագյանի մրցակիցը կլինի Բելառուսը ներկայացնող Դմիտրի Ասանաուն, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը

1/8 եզրափակիչում պարտություն են կրել 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Արման Դարչինյանը (69 կգ) եւ Արման Հովիկյանը (75 կգ):

Փետրվարի 25-ին ռինգ դուրս կգան Հայաստանի եւս երկու մարզիկներ, որոնք պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակիչից: 49 կգ Արթուր Հովհաննիսյանը կմրցի բուլղարացի Տինկո Բանաբակովի, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը` բուլղարացի Կրիստիան Դիմիտրովի հետ:

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.