18:10  ,  24 փետրվարի, 2016

Ռիո-2016. Ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչը՝ «Մարականայում»

2016թ. Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա լեգենդար «Մարականա» ստադիոնում: Այդ մասին հայտնի է դարձել փետրվարի 24-ին, հաղորդում է Goal.com-ը: Ֆուտբոլային մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա ապրիլի 14-ին «Մարականայում»: Օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար հանդիպումը նշանակված է օգոստոսի 19-ին:

Ֆուտբոլային մրցաշարի հանդիպումները կանցկացվեն Բելու Օրիզոնտի, Բրազիլիա, Մանաուս, Սալվադոր եւ Սան Պաուլու քաղաքներում:

Տղամարդկանց Բրազիլիայի հավաքականը երբեւ է չի նվաճել օլիմպիական ոսկե մեդալը: 

Օլիմպիական խաղերի բացումը օգոստոսի 5-ին է, փակումը՝ օգոստոսի 21-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում