18:10 24 փետրվարի, 20162016թ. Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա լեգենդար «Մարականա» ստադիոնում: Այդ մասին հայտնի է դարձել փետրվարի 24-ին, հաղորդում է Goal.com-ը: Ֆուտբոլային մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա ապրիլի 14-ին «Մարականայում»: Օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար հանդիպումը նշանակված է օգոստոսի 19-ին:
Ֆուտբոլային մրցաշարի հանդիպումները կանցկացվեն Բելու Օրիզոնտի, Բրազիլիա, Մանաուս, Սալվադոր եւ Սան Պաուլու քաղաքներում:
Տղամարդկանց Բրազիլիայի հավաքականը երբեւ է չի նվաճել օլիմպիական ոսկե մեդալը:
Օլիմպիական խաղերի բացումը օգոստոսի 5-ին է, փակումը՝ օգոստոսի 21-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.