Անկասկած է, որ Մեսին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է, ասել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան, անգլիական «Սաութհեմփթոնի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։
«Առանց Մեսիի անհնար է պատկերացնել «Բարսելոնայի» նորագույն պատմությունը։ Կատալոնական ակումբի հարձակումը հզոր տպավորություն է թողնում։ Եթե Մեսիի հետ այն հզոր էր, ապա Նեյմարի ու Սուարեսի հետ դարձել է անհամեմատելի։
«Բարսելոնան» գործնականում անհաղթելի է, երբ խաղում է իր մակարդակի վրա։ Մեսին լավագույնն է աշխարհում, բայց միշտ շրջապատված է եղել արտասովոր ակումբակիցներով»,- 52-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
1989-1995 թվականներին «Բարսելոնայում» հանդես եկած Կումանը կատալոնական թիմի հետ դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր։
Փետրվարի 23-ին «Բարսելոնան» Լոնդոնում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կմրցի «Արսենալի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 12 սեպտեմբերի
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի