Կուման. Մեսին լավագույնն է պատմության մեջ, «Բարսելոնան» գործնականում անհաղթելի է

17:09   23 փետրվարի, 2016

Անկասկած է, որ Մեսին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է, ասել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան, անգլիական «Սաութհեմփթոնի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։

«Առանց Մեսիի անհնար է պատկերացնել «Բարսելոնայի» նորագույն պատմությունը։ Կատալոնական ակումբի հարձակումը հզոր տպավորություն է թողնում։ Եթե Մեսիի հետ այն հզոր էր, ապա Նեյմարի ու Սուարեսի հետ դարձել է անհամեմատելի։

«Բարսելոնան» գործնականում անհաղթելի է, երբ խաղում է իր մակարդակի վրա։ Մեսին լավագույնն է աշխարհում, բայց միշտ շրջապատված է եղել արտասովոր ակումբակիցներով»,- 52-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

1989-1995 թվականներին «Բարսելոնայում» հանդես եկած Կումանը կատալոնական թիմի հետ դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր։

Փետրվարի 23-ին «Բարսելոնան» Լոնդոնում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կմրցի «Արսենալի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.