19:08  ,  22 փետրվարի, 2016

Պատանի հոկեյիստը սահադաշտում փրկել է թիմակցի կյանքը

Տափօղակով հոկեյի Բելառուսի առաջնության «Մետալուրգ-2000» - «Բերկուտ-2000» հանդիպումը կարող էր ավարտվել ողբերգությամբ, եթե մարզիկներից մեկը առաջին բուժօգնություն ցույց չտար թիմակցին, հաղորդում է belarushockey-ը:

Հանդիպման ժամանակ «Մետալուրգի» ուկրաինացի խաղացող Բոգդան Գրիցյուկը ընկելուց հետո անհաջող բախվել է եզրապատնեշին եւ կորցրել է գիտակցությունը, սկսվել է վերջույթների ջղաձգումներ, լեզուն կուլ է գնացել: Առաջինը կողմնորոշվել է Գրիցյուկի թիմակից Ալեքսանդր Պերեսունկոն, որն անմիջապես դուրս է բերել թիմակցին վտանգավոր վիճակից: Այժմ Գրիցյուկի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում