19:08 22 փետրվարի, 2016Տափօղակով հոկեյի Բելառուսի առաջնության «Մետալուրգ-2000» - «Բերկուտ-2000» հանդիպումը կարող էր ավարտվել ողբերգությամբ, եթե մարզիկներից մեկը առաջին բուժօգնություն ցույց չտար թիմակցին, հաղորդում է belarushockey-ը:
Հանդիպման ժամանակ «Մետալուրգի» ուկրաինացի խաղացող Բոգդան Գրիցյուկը ընկելուց հետո անհաջող բախվել է եզրապատնեշին եւ կորցրել է գիտակցությունը, սկսվել է վերջույթների ջղաձգումներ, լեզուն կուլ է գնացել: Առաջինը կողմնորոշվել է Գրիցյուկի թիմակից Ալեքսանդր Պերեսունկոն, որն անմիջապես դուրս է բերել թիմակցին վտանգավոր վիճակից: Այժմ Գրիցյուկի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.